ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 22-ին ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը։

«Երկրի ղեկավարը կարևորել է ՀՀ և ԱՀ գործընկեր կառույցների միջև եղած համագործակցության մակարդակն՝ ընդգծելով, որ պետք է շարունակել նոր ջանքերի գործադրումն Արցախի ինչպես հանրակրթական, այնպես էլ բուհական համակարգերում կրթության որակյալ մակարդակ ապահովելու համար:

Վահրամ Դումանյանն իր խոսքում նշել է, որ Արցախ են ժամանել նախարարության բոլոր պատասխանատուների հետ, և այցի շրջանակում նախատեսված է քննարկել օրախնդիր հարցերի մեծ շրջանակ:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել