Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.
«ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Քննարկվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և հաղթահարման հարցերում երկու հանրապետությունների համապատասխան օղակների համգործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը»: