Նարեկ Մալյանը ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում քննվում էր  «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանի ներկայացրած բողոքը։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մալյանի ձերբակալությունը։

Նիստը նախագահել է դատավոր Վահե Միսակյանը։

Հիշեցնենք, որ երեկ փողոցից ոստիկանները բերման էին ենթարկել Նարեկ Մալյանին, ըստ քննիչի, բռնության կոչեր հնչեցնելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել