Բանակը երեք քայլ պետք է այժմ կատարի․ Սեյրան Օհանյանը մանրամասներ ներկայացրեց Մովսես Հակոբյանի

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ փետրվարի 20-ին, ընդդիմության կողմից Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ներկայացրեց, թե ընդիիմությունն առաջիկանում ինչ պլաններ ունի բանակի հետ կապված։

«Բանակի թիկունքը փխրուն է եղել։ Փխրուն է եղել մինչև պատերազմը և ողջ պատերազմի ընթացքում, որովհետև այս իշխանությունները բանակի նկատմամաբ իրենց ռազմավարությունը կառուցել են ոչ թե ռազմակավարական բարձր նշակետից, այլ իջեցրել են մինչև մարտավարական ամենացածր մակարդակի։ Պառակտելով մեր հասարակությունը՝ բանակնել էլ են բաժանել հնի ու նորի։ Տեղեկացնե, ձեզ, որ ՀՀ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին փոխելու ժամանակ, երբ նա հրաժարվում էր, անօրինական քայլ է կատարվել ԶՈՒ ԳՇ-ի և ԳՇ պետի նկատմամաբ, որովհետև համապատասխան պայմանագրով, համապատասխան տարիների ծառայություն նա պետք է իրականացներ։ Հակառակ դեպքում ինչպե՞ս հասկանալ, երբ այս իշխանությունների ղեկավարը հրավիրում ու ԳՇ պետին ասում է՝ ես ուզում եմ ազատվել բոլոր հներից։ Ինչպե՞ս կարելի է դա հասկանալ․ ի՞նչ է նշանակում հին բանակում, դա նշանակում է տարիքով անձնավորություն՝ համապատասխան հմտություններով, գիտելիքներով և ունակություններով, դա նշանակում է բարձր բաշտոնատար անձ, ով իր ծառայության ընթացքում անցել է այդ ծառայողական աստիաճանով և ավելի լավ է տիրապետում այսօրվա ռազմական թատերաբեմը, ավելի լայն աշխարհահայացք ունի»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել