Ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել էր ԱԱԾ-ում` համագործակցության հուշագրի կնքելու համար

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում. նպատակը` Կրթահամալիրի և ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի միջև համագործակցության հուշագրի կնքումն էր։ Այս մասին հյատնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«Հուշագիրը ստորագրեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը և ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը:

ՀՀ իրավապահ մարմինների ուսումնական հաստատությունների միջև կնքված հուշագրի նպատակն է՝ սահմանել համագործակցության ուղղությունները, ինչպես նաև կանոնակարգել նախատեսվող համատեղ միջոցառումները:

Ըստ հուշագրի՝ կողմերի միջև համագործակցությունը կծավալվի նորմատիվ իրավական ակտերի նախագծերի իրավական փորձաքննության, վերլուծության և դրանց վերաբերյալ գիտականորեն հիմնավորված խորհրդատվական եզրակացությունների տրամադրման, գիտական հետազոտությունների թեմատիկայի համատեղ մշակման և իրականացման, մասնագետների փոխադարձ ներգրավման և մի շարք այլ ուղղություններով: Նախատեսվող փոխգործակցության առաջնահերթություններ են համարվելու Կրթահամալիրի և Գիտաուսումնական կենտրոնի կրթական և գիտագործնական հետազոտական աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաև պահանջվող տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ունեցող աշխատակիցներ պատրաստելու ուղղությամբ առկա փորձի փոխանակումը:

Ուսումնական հաստատությունների ղեկավարները, ընդծելով համագոտծակցության կարևորությունը, երկուստեք նշեցին, որ համագործակցությունը լավ խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների համար որակյալ կադրերի պատրասման գործում։

Հուշագրի ստորագրումից հետո կողմերը շնորհավորեցին միմյանց՝ համոզմունքով, որ մեծ ճանապարհ ունեն միասին անցնելու»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել