Հայաստանի տնտեսությունը ետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսությունը ետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով Հանրապետությունում հսկիչ դրամարկղային կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձագանգրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարբա փետրվարի առաջին 15 օրերին։ Իսկ դրամաշրջանառությունը՝ նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 միլիարդ դրամով։ Ուզում եմ հիշեցնեմ, որ նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրը դեռևս Covid-ի ազդեցությունները չկային, որովհետև Հայաստանում դեռ կորոնավիրուսի դեպք չէինք արձանագրել։ Իսկ 2020 թվականի փետրվարը շատ լուրջ աճ արձանագրեց 2019 թվականի նկատմամաբ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել