Փետրվարի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած կարճատև աշխատանքային այցի շրջանակներում կհանդիպի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։
«Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր: Առանձնակի ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների իրագործմանը՝ շեշտը դնելով տարածաշրջանում մարդասիրական օգնության տրամադրման, ենթակառուցվածքների վերականգնման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա: Ստուգվելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային պլանները»,- ասված է հայտարարության մեջ: