ՀՀ ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից Իրավաբան․net-ին հայտնում են, որ բոլոր պետական հանրակրթական հաստատությունները ֆինանսավորվել են բյուջեի կիրարկումն ապահովող` ՀՀ կառավարության դեկտեմբերի 30-ի 2215-Ն որոշմամբ հաստատված չափաքանակով։
«Ֆինանսավորումն իրականացվել է նշված ամբողջ ծավալով։ Նախարարությունն արդեն ստորագրել է իր ենթակայության հաստատությունների հետ պայմանագրերն ու նախահաշիվները։ Նախարարությունում նման հարց չի քննարկվում»,-նշում են նախարարությունից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Meidaport տելեգրամյան ալիքը տեղեկություն է տարածել, որով հաղորդում է, որ Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչությունը գրավոր ծանուցում է ուղարկել դպրոցներին՝ ֆինանսավորումը 10-15% կրճատելու մասին՝ հիմնավորելով, թե բյուջեում փող չկա: