Առողջապահության նախարարությունը՝ հոսպիտալացված հղիների առողջական վիճակի մասին

Փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից հոսպիտալացված հղիների առողջությանը վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

Մասնագետների փոխանցմամբ, անվտանգությունից ելնելով, հղիներից մեկին տրամադրվող ստացիոնար բուժօգնությունը կշարունակվի մինչև շաբաթվա վերջ, իսկ մյուս հղին, պլանային ժամանակացույցի համաձայն, վաղը կենթարկվի կեսարյան հատման:

Երկրաշարժի հետևանքով հոսպիտալացման այլ դեպքեր չկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել