Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումների ականանետային հաշվարկները «Մարտակերտ» զորավարժարանում մի շարք ուսումնական խնդիրների վարժանքներ են անցկացրել։
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Գործնական գործողությունների ընթացքում զինծառայողները կատարելագործել են ականանետերը մարտական և երթային վիճակի բերելու հմտությունները: Հրետանավորները նաև կատարելագործել են կրակի վարման ընթացքում հաշվարկների գործողությունների ներդաշնակությունն ու արագությունը, կոորդինատներով և կախված թիրախի բնույթից կրակային կայանքների փոփոխության ժամանակ նշանառումը։ Բացի այդ, ականանետավորները վարժանքներ են անցկացրել ըստ թիրախների հետախության և կրակային դիրքերի փոփոխության նորմատիվների։
Եզրափակիչ փուլում զինծառայողները կատարել են փակ կրակային դիրքերից ուսումնական հրաձգության վարժանքներ՝ տարբեր հեռահարությունների դիտարկվող եւ ոչ դիտարկվող թիրախների ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստության պարապմունքներին մասնակցել է ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ 50 զինծառայող: