Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ նշելով․
«Այսօր իմ մանկահասակ աղջիկների ներկայությամբ հարձակման եմ ենթարկվել ոստիկանության 04023 կրծքանշանով աշխատակցի կողմից։
Երկուշաբթի պաշտոնապես դիմելու եմ ծառայողական քննություն անցկացնելու պահանջով։
Հողատուի ոստիկանությունն անտեր մնացած երկրում իրեն զգում է երկրի տեր ու տիրական…»։
Տեսանյութը՝ այստեղ։