Վահրամ քահանա Մելիքյանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ավտովթարի ենթարկվելու վերաբերյալ կեղծ լուրերի մասին

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որոշ տեղեկատվական միջոցներով երեկ ուշ երեկոյան տարածված այն լուրը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկու բարձրաստիճան եկեղեցականի հետ Երևան-Էջմիածին մայրուղուն ավտովթարի է ենթարկվել և տեղափոխվել է Ս․ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, կեղծ է և իրականությանը չի համապատասխանում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել