«Արմենիա» ավիաընկերությունը ստացավ թույլտվություն Երևան-Մոսկվա-Երևան կանոնավոր չվերթներ իրականացնելու համար

«Արմենիա» ավիաընկերությունը ստացավ թույլտվություն Երևան-Մոսկվա-Երևան կանոնավոր չվերթներ իրականացնելու համար։ Շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ` յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Այս մասին հայտնում է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

«Կանոնավար չվերթները ենթադրում են, որ ՀՀ քաղաքացիները միայն նշված օրերի և բացառապես Մոսկվա կարող են մեկնել միայն COVID 19 թեստի բացասական արդյունք ունենալու պարագայում։ Չարթերային չվերթների դեպքում մարտի 1 ից հետո շարունակելու են գործել նախկինում գործող սահմանափակումները»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել