Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ. Արցախի ԱԻՊԾ-ն զենք-զինամթերք է վնասազերծելու

Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում, Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտունի և Ստեփանակերտ քաղաքների մոտակայքում փետրվարի 11-ին նախատեսվում են չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:

Տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար գործում է 911 հեռախոսահամարը»,-հայտնում են ծառայությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել