Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, իսկ Շենգավիթում՝ փետրվարի 4-ին: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոնում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, իսկ Նոր Նորքում՝ փետրվարի 2-ին և 5-ին:


