Իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հարցի հասցեատերը ամենևին ԿԳՍՄ նախարար Դումանյանը չէր․ Արմեն Դարբինյան

Իմքայլական պատգամավոր, մեր համալսարանի շրջանավարտ Սուրեն Գրիգորյանի հարցի հասցեատերը ամենևին ԿԳՍՄ նախարար Դումանյանը չէր: Որին, ի դեպ, ես լավ եմ վերաբերվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայ- ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։

«Հաստատում եմ նրա բառերն առ այն, որ անգամ հեռախոսային խոսակցություն չենք ունեցել միմյանց միջև: Սակայն հաստատում եմ նաև, որ ԿԳՍՄ փոխնախարար Մարտիրոսյանը, վարչության պետ Սուքիասյանը, ԿԳՍՄ այլ պաշտոնատար անձիք վերջին ամիսների ընթացքում իմ և համալսարանի այլ աշխատակիցների միջոցով բազմաթիվ անգամներ հետաքրքրվել են համալսարանում ռեկտորի ընտրության և պաշտոնանկ անելու ընթացակարգերի մասին, այդ թվում Մարտիրոսյանի կողմից հղում է արվել վարչապետի աշխատակազմի ուղիղ հանձնարարականին:

Այս ամենը իհարկե կարելի էր վերագրել ուղղակի ծառայողական հետաքրքրությանը, եթե ս.թ. հունվարի 29-ին ինձ չայցելեր համալսարանին կցված ԱԱԾ աշխատակիցը և չփոխանցեր իրեն իջեցված հանձնարարականը՝ տեղեկացնել ինձ ռեկտորի հրաժարականի պահանջի մասին (պետք է նկատեմ, որ այդ աշխատակիցը բավականաչափ շփոթված էր այդ պահանջի անհեթեթությունից):
Իհարկե, ԱԱԾ տնօրեն Աբազյանը, որը առ այսօր չի դրսևորել սպայական իր կոչմանը վայել գործելաոճ, իր ՛՛պատրոնին՛՛ ընդօրինակելով կարող է նույնպես ցուցաբերել անմեղսունակության հատկանիշներ և հրաժարվել այդ պահանջի գոյության փաստից, իսկ այդ դեպքում ինձ չի մնա անելու որևէ այլ բան, քան պահանջել իմ և Փաշինյանի միաժամանակյա փսիխո-թեսթավորումը՝ արդյունքների պարտադիր հրապարակմամբ:

Մի ուղղում կատարեմ նախարարի պատասխանում. Հայ-Ռուսական համալսարանը միայն ՛՛լավ բուհ՛՛ չէ. այն միջազգային ամենահեղինակավոր ռեյթինգային գործակալության կողմից ճանաչվել է որպես Հայաստանյան ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ և զգալիորեն շրջանցել է նախարարի բնօրրան հանդիսացող ԵՊՀ-ն: Այս փաստի վերաբերյալ ես արտահայտել եմ հրապարակայնորեն իմ զղջումը, բայց պիտի փաստել նաև, որ ԵՊՀ այսօրվա անփառունակ վիճակը ուղղակի արդյունք է վարչակազմի և իր պարագլուխ Փաշինյանի ապիկար և վնասակար կառավարման»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել