Սյունիքի մարզում կկառուցվեն այլընտրանքային ճանապարհներ. Սուրեն Պապիկյան

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը հարց հնչեցրեց, թե արդյոք քննարկվում է այլընտրանքային ճանապարհների կառուցման կամ վերանորոգման հարցը, մասնավորապես՝ Տաթև-Կապան, ինչպես նաև Կապանից դեպի Ագարակ գյուղ տանող ճանապարհը, Կապան- Ճակատեն տանող ճանապարհը։

Հարցին ի պատասխան՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց․

«Այո, կառուցելու ենք: Եղանակային պայմանները թույլ տալուն պես կառուցելու ենք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել