«Ուրալյան ավիաուղներ»-ը Կրասնոյարսկ-Երևան-Կրասնոյարսկ երթուղով չվերթեր կիրականացնի

Ռուսական «Ուրալյան ավիաուղներ»-ը սույն թվականի փետրվարի 13-ից Կրասնոյարսկ – Երևան – Կրասնոյարսկ երթուղով չվերթեր կիրականացնի: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել