Ազգային ժողովում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում և հարակից օրենքի նախագծերում փոփոխությունների և լրացումների փաթեթը։
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ 22 այլ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթով գործադիրն առաջարկում է սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններին եւ գիտական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները, մեխանիզմները:
Դումանյանը իր խոսքում նշեց, որ օրենքով առաջարկվում է ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ տալ։
ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը հարց ուղղեց նախարարին․ «Ի՞նչ առանձնահատկություն և դիպլոմ ունի ԵՊՀ-ն, որ հատուկ կարգավիճակ ենք տալիս»։
Մանրամասները՝ տեսանյութում։