Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վերսկսվել են որոնողական աշխատանքները. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.

«Արցախի փրկարարներն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վերսկսել են որոնողական աշխատանքները:

Փրկարարական ջոկատներն այսօր որոնումներ են իրականացնելու Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Նշենք, որ վերջին երկու օրերի ընթացքում աշխատանքները դադարեցվել էին ռուսական ու ադրբեջանական զինված ուժերում կատարվող հերթափոխերի հետ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել