Բոլոր իշխանությունների ժամանակ «թաղման բյուրոն» եղել է ամենաթոթոլ կտորը. Անի Խաչատրյան

«Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում ընդունվեց Երևանի ավագանու նիստի ժամանակ այսօր՝ փետրվարի 9-ին։

Կանոնադրությունում ավելացնում ենք դրույթ, որ այս կազմակերպությունը նաև իրավասու է իրականացնել հարազատ չունեցող և սոցիալապես անապահով անձանց հուղարկավորման կազմակերպումը։ «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ը 2010 թվականի կանոնադրության համաձայն մատուցում է հուղարկավորության կազմակերպման ծառայություններ, հիմք ընդունելով «Հուղարկավորության կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին օրենքը»»,-հարցը ներկայացնելիս նշեց Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նա նշեց, որ որոշման ընդունմամբ կլուծվի նաև ազատազրկման վայրերում, բուժհաստատություններում, ծերանոցներում և մանկատներում մահացած անձանց հուղարկավորության հետ կապված խնդիրները։

Թեմայի վերաբերյալ իր խոսքում ավագանու անդամ Անի Խաչատրյանը նշեց, որ բոլոր իշխանությունների ժամանակ «թաղման բյուրոն» եղել է «ամենաթոթոլ» կտորը։ «Ամենամեծ փողերը, ամենաշատ կոռուպցիոն եղել է էդտեղ ու էդտեղ գնաց պետ, ամենաթոթոլ կտորը, մեր աշխատակազմի նախկին ղեկավարը, որի մասին ես նաև ստատուսներով արտահայտվել եմ և այդ կոռումպացված կառույցին, առհասարակ, ոչ միայն այս իշխանության ժամանակ, տալ ավելի շատ լիազորություններ՝ ինչքանո՞վ է ճիշտ ու ինչքանո՞վ կարող ենք վերահսկել, օրինակ, պարոն Վահե Խարատրյանի գրպանւ շատ մեծ չլայնանալու գործընթացը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել