ԱԺ-ն քննարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը․ «Այն 10 տարուց ավելի է քննարկվում է»

Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 9-ին, քննարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը։

«Այն տասը տարի և տասը տարուց մի փոքր ավելի է՝ քննարկվում է, խորհրդարանը, կառավարությունը և իրավապահ համակարգը, փաստաբանները, կարծում են, որ այդ պահը չի, այսինքն, ես նախ կարծում եմ, որ մենք պետք է հասկանանք, որ այն՝ ինչ-որ կարող ենք անել այս պահին, պետք չի թողնել ապագային։ Եթե մենք վախում ենք, առհասարակ, որևէ կերպ առաջ շարժվել, որովհետև կարող ենք սխալվել, ուրեմն պետք է կանգնենք, ընդհանրապես չաշխատենք։ Եթե 10 տարի մենք քննարկում ենք օրենսգրքի նախագիծ և ամեն անգամ ձեզնից ինչ-որ մեկն ասում է՝ այս պահը հարմար պահը չի, եկեք չանենք, որովհետև կարող է խնդիրներ առաջանալ, և հենց դա է պատճառը, որ բազմաթիվ նախագծեր չեն ընդունվում, բազմաթիվ բարեփոխումներ չեն իրականացվում»,-հարցը օրենսդիրի անդամներին ներկայացնելիս ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նա մանրամասներ ներկայացրեց, թե նախագծով ինչ է նախատեսվում և ինչ խնդիրներ կարող են լուծվել դրա ընդունման դեպքում։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել