Դատարանը թույլատրեց Ռոբերտ Քոչարյանին իրեն պատկանող գույքի նկատմամբ ցանկացած պայմանագրեր կնքել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կնքել իրեն պատկանող կալանադրված գույքի նկատմամբ ցանկացած պայմանագրեր, որոնք չեն կարող հանգեցնել գույքի օտարմանը։

Այս մասին հայտում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

Դիմումը ներկայացնելիս՝ պաշտպան Խուդոյանը նշեց, որ խոսքը գնում է կոմունալ ծառայությունների և գույքի անհատույց օգտագործման հանձնելու վերաբերյալ պայմանագրերին։ Խուդոյանն ընդգծեց, որ նշված տեսակի գործարքներով անշարժ գույքի օտարումը ռիսկի տակ չի դրվում։

Մեղադրող կողմը չառարկեց․ «Եթե խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին պետության կողմից տրամադրված տանը և հարակից տարածքին, ապա դրա հետ կապված առարկություն չկա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել