Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելը մեզ համար ինքնանպատակ է դարձել. փաստաբան

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելը մեզ համար արդեն ոչ թե նպատակ է դարձել, այլ ինքնանպատակ: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց փաստաբան, դասախոս Հրաչյա Մարանգուլյանը:

«Եթե մի պահ պատկերացնենք, որ Թուրիքան ընդունել է Հայոց ցեղասպանությունը, ի՞նչ է լինելու հետո: Որպես փոխհատուցում տարածքնե՞ր պետք է տա, ինչպե՞ս է վնասը հատուցելու: Իմ կարծիքով մեր պետության քայլերի հաջորդականությունն այդ առումով համակարգված չէ»,- ասաց Հրաչյա Մարանգուլյանը:

Վերջինիս խոսքով` Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից շատ քիչ հավանական է: Նրա խոսքով` Հայաստանն առավել շատ պետք է աշխատի այն երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, որոնք քիչ թե շատ շահ չունեն Թուրքիայից:

«Պետություներն իրենց շահերից ելնելով չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը և նման պարտավորություն էլ չունեն»,- նշեց Հրաչյա Մարանգուլյանը:

Փաստաբանի փոխանցմամբ` իրավաբանության մեջ կա մի շատ կարևոր ինստիտուտ` ցանկացած արարքի ճշգրիտ որակում տալը, ոչ թե նկարագրելը: Ահա, թե ինչու է կարևոր ԱՄՆ-ի նախագահի կողմից Հայոց ցեղասպանություն բառի արտաբերումը: Այն կարող է ճնշման գործիք լինել Թուրքիայի համար:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել