Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանի պատկերացումը՝ դատավորի կերպարի վերաբերյալ

«Դատական ակտի մասին կարծիք կարող եմ հայտնել, եթե ուսումնասիրեմ այդ դատական ակտը, ես չեմ կարողանում ընդունել ու չեմ կարողանում համաձայնվել այն գաղափարին, թե անխկինում այսպես էր, ներկայում այսպես է։ Երդվելով ՀՀ ժողովրդի առաջ և ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը, նա երդվում է իր լիազորությունները կատարել ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով օրենքի գերակայությունը։

Ես չեմ կարող հասկանալ, որ նախկինում դատավորը կարող էր այսպես վարվել, ինչ-որ գործոններով պայմանավորված, այսօր մեկ այլ կերպ վարվել․ դատավորը պետք է գնահատի փաստերը գործի և այս կամ այն դատական ակտի վերաբերյալ այժմ որևիցե գնահատական տալ՝ պայմանավորված որևիցե հանգամանքով՝ ես հակված չեմ, ես կարող եմ կարծիք հայտնել, եթե ես ծանոթ եմ այդ դատական ակտին, ծանոթ եմ դրա հիմնավորումներին»․ այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Ազգային ժողովում, ի պատասխան պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցի, ասաց Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել