Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի կողմից վերադարձվել է: Այս մասին հայտնում է Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը:
«Այժմ մեր կողմից մշակվում է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան ուղղված դիմումը»,- գրել է Ալեքսանդր Սիրունյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net