Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի զորահավաքային բաժնի պետի թափուր հաստիք։
Անհրաժեշտ Փաստաթղթերի Ցանկ
- դիմում
- անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ լուսապատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ լուսապատճեններով),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ լուսապատճենով,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ լուսապատճենով,
5.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ լուսապատճենով
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Փաստաթղթերն առցանց ներկայացնելու ընթացակարգ
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը պետք է ներկայացնի էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում (https://cso.gov.am/internal-external-competitions ) առցանց լրացնելով դիմումը /խնդրում ենք պարտադիր լրացնել բոլոր դաշտերը/ և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը, ինչպես նաև դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները և լուսանկարն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին
Փաստաթղթերի ներկայացման վեջնաժամկետ
12-02-2021
Հարցազրույցի անցկացման վայր
Ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1
Հարցազրույցի անցկացման ձևաչափ
Հարցարան
Հիմնական աշխատավարձի չափ 256 623։
Թափուր աշխատանքը՝ այստեղ։