Նախկինում դատվածություն չունեցող Հայկանուշ Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զգալի չափերի գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, 2012թ. հոկտեմբերին Երևանի բնակիչներ Վաչե Ղ.-ին ու Մարիաննա Հ.-ին ներկայանալով որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակից և իր զբաղեցրած պաշտոնում որպես լայն հնարավորություններ ունեցող անձ` Վաչե Ղ.-ի և Մարիաննա Հ.-ի դստերը` Սուսիկ Հ.-ին այնտեղ բարձր աշխատավարձով աշխատանքի տեղավորելու պատրվակով Վաչե Ղ.-ից պահանջել և 11.10.2012թ. Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում նրանից խաբեությամբ հափշտակել է 70000 ՀՀ դրամ, իսկ Մարիաննա Հ.-ից պահանջել և 20.10.2012թ. նույն վայրում նրանից խաբեությամբ հափշտակել է 284095 ՀՀ դրամին համարժեք 700 ԱՄՆ դոլար` ընդհանուր առմամբ նրանից խաբեությամբ հափշտակելով 354095 ՀՀ դրամ գումար:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net