Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ առաջիկա 3 տարվա ընթացքում տեղահանված արցախցիները կունենան բնակարան, ինչին զուգահեռ կառավարությունը ջանքեր կգործադրի նրանց զբաղվածության հարցը լուծելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը։
Արայիկ Հարությունյանը խոսել է հանրության շրջանում հաճախակի արծարծվող թեմաներից: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին՝ երկրի ղեկավարը ներկայացրել է ռազմական գործողությունների տարբեր ժամանակահատվածներում ստեղծված իրավիճակը և պատերազմն օր առաջ կանգնեցնելու անհրաժեշտությունը:
«Հակառակորդը գտնվում էր Ստեփանակերտից մի քանի հարյուր մետրից մինչև մի քանի կիլոմետր այն կողմ, և Ստեփանակերտի ամբողջ առաջնագծում որևէ կոնկրետ պաշտպանական դիրք չունեինք։ Խնածախի ուղղությամբ համարյա պաշտպանող չկար, Շոշի ուղղությամբ համարյա պաշտպանող չկար։ Վերջին խումբը Վանքի գումարտակն է եղել, որն արդեն ամբողջությամբ թողել է դիրքերը»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։