Այսօր այցելել եմ Գյումրիի սոցիալապես անապահով ընտանիքներին, ովքեր բնակվում են տնակներում և նախկին հանրակացարաններում։ Հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
«Որպես ոլորտի պատասխանատու ներողություն եմ խնդրում այդ ընտանիքներից՝ նման պայմաններում ապրելու համար։
Արվելու է առավելագույնը քայլ առ քայլ բարելավելու նման ընտանիքների կյանքի որակը»,- գրել է նա։


