Ստեփանակերտում շմոլ գազից նույն ընտանիքի 7 անդամ է թունավորվել

Փետրվարի 5-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» և «Արևիկ» բուժմիավորումներից հաղորդումներ են ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Հեքիմյանյան փողոցի թիվ 14բ շենքի բնակիչներ` 1998թ.ծնված Է. Գ.-ն, 1995թ.ծնված Հ. Գ.-ն, 2000թ.ծնված Է. Գ.-ն, 2006թ.ծնված Ռ. Գ.-ն, 2008թ.ծնված Հ. Գ.-ն, 2003թ.ծնված Ռ. Գ.-ն և 2012թ.ծնված Ա. Գ.-ն։ Հայտնում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը։

«Ստուգմամբ պարզվել է, որ վերոնշյալ անձինք շմոլ գազից թունավորվել են փետրվարի 5-ին ժամը 06:00-ի սահմաններում, իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել