Բարերարների աջակցությամբ Շուռնուխում առանձնատների կառուցման աշխատանքներ են ընթանում։ Հայտնում է Գորիսի համայնքապետարանը։
«Շուռնուխը դարձել է մեծ շինհրապարակ: Բարերարների աջակցությամբ 12 առանձնատուն է կառուցվում՝ անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Հիմքերն արդեն կառուցվում են:
Բարերարների աջակցությամբ ամբողջովին կասֆալտապատվի Շուռնուխի նորակառույց թաղամասը: Բնակավայրում գյուղատնտեսությունը խթանելու նպատակով ևս հաստատված ծրագրեր կան։ Առաջիկայում նաև անասնագոմեր են կառուցվելու։ Այս պահին բնակավայրում շնաշխատանքները ակտիվ կերպով ընթանում են»,- ասված է գրառման մեջ: