Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Վահագն Պ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ՊՆ ԿԲՀ-ի որոշմամբ ՀՀ ՊՆ թիվ X հրամանի 7-րդ հոդվածի Գ կետով ճանաչվել է ոչ պիտանի շարային ծառայության համար և անձնական ստորագրությամբ Գավառի ՏԶԿ-ից ստացել է ծանուցագիր՝ 17.12.2012թ. ՀՀ ԶՈՒ զորակոչվելու համար, սակայն 14.12.2012թ. ներկայացել է Գավառի զորակոչային բաժանմունք և ներկայացրել է գրավոր դիմում՝ զինվորական ծառայությունից հրաժարվելու մասին` պատճառաբանելով, որ ունի լուրջ առողջական խնդիրներ և միաժամանակ հանդիսանում է Եհովայի վկա:
Փաստորեն, ելնելով իր անձնական համոզմունքներից` հրաժարվել է ժամկետային զինվորական և այլընտրանքային ծառայություններից՝ դրանով իսկ խուսափելով ժամկետային զինվորական և այլընտրանքային ծառայությունների զորակոչից՝ այդ ծառայություններից ազատվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայությամբ:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Վահագ Պ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց:
Դատարանը վճռել է Վահագն Պ.-ին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net