Հայաստանի ապահովագրողների բյուրոն հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն որոշում է կայացրել վերսկսել տեղեկատվություն ուղարկել Ճանապարհային ոստիկանություն ԱՊՊԱ ոլորտում համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով վարորդների կողմից ինքնուրույն` առանց Ճանապարհային ոստիկանության մասնակցության գրանցվող բոլոր այն ավտովթարների վերաբերյալ, որտեղ վթարի կողմ հանդիսացող ավտոմեքենաներից որևէ մեկի վերաբերյալ վթարի պահին առկա չի եղել գործող ԱՊՊԱ պայմանագիր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ճանապարհային ոստիկանության հետ՝ նշված տեղեկատվության հիման վրա պատահարում ներգրավված՝ գործող ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոտրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ վարչական վարույթ իրականացնելու և պատասխանատվության միջոց կիրառելու համար:
Ուստի ևս մեկ անգամ հորդորում ենք բոլոր ավտոսեփականատերերին լինել ուշադիր և ժամանակին կնքել կամ վերակնքել ԱՊՊԱ պայմանագրերը»։