Ինչպես դիմել Ֆրանսիայի վիզա ստանալու համար․ դեսպանատունը մանրամասնում է

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից Իրավաբան.net-ը տեղեկանում է, թե ինչպե՞ս քաղաքացիները կարող են դիմել Ֆրանսիա մեկնելու համար վիզայի անհրաժեշտության ժամանակ։

Ֆրանսիա մուտքի արտոնագրի հայտադիմումի հիմնական քայլերն են․

Ձեզ անհրաժե՞շտ է մուտքի արտոնագիր

Մուտքի արտոնագրի օժանդակության շնորհիվ, Ֆրանս վիզան ձեր իրավիճակից կախված կորոշի արդյոք ձեզ անհրաժեշտ է մուտքի արտոնագիր և ինչ տեսակի: Այն նաև կհուշի ձեր դիմում-հայտին կցվող անհրաժեշտ պահանջվող փաստաթղթերը և կիրառվող սակագինը:

Լրացնել ձեր դիմում-հայտը առցնաց

Մուտքի արտոնագիր ունենալու անհրաժեշտության ճշգրտումից հետո, դուք կկարողանաք առցանց լրացնել ձեր հայտադիմումը՝ հարթակում: Ձեզնից կպահանջվի ստեղծել հաշիվ և Ֆրանս-վիզան ձեզ կուղեկցի ձեր դիմումի ամբողջ ընթացքում:

Գործը ներկայացնել Երևանում Ֆրանսիայի դեսպանատուն

Ձեր հայտադիմումն առցանց լրացնելուց հետո, կարող եք ներկայացնել այն Երևանում Ֆրանսիայի դեսպանատում: Ֆրանս-վիզան ձեզ տալիս է անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը իրազեկվելու համար՝ թե ում և ինչպես ներկայացնել ձեր դիմում- հայտը:

Հետևել մուտքի արտոնագրի ձեր դիմում-հայտին.

Գործի ներկայցումից հետո, կարող եք հետևել դիմում հայտի ընթացքին, կարող եք տեղեկանալ՝ երբ և ինչպես ետ վերցնել աձնագիրը և նախապատրաստել ձեր ժամանումը Ֆրանսիա:

Ուշադրություն․ «Երևանում Ֆրանսիայի դեսպանություն գործը հանձնելիս խնդրում ենք ներկայացնել պահանջվող բոլոր փաստաթղթերի բնօրինակները և A4 ձևաչափի պատճենները, ինչպես նաև OACI նորմին համապատասխան ինքնությունը հաստատող երկու լուսանկար: Կախված ձեր երկրից և տարվա ժամանակահատվածից կլինեն ժամկետներ հադիպումների հերթագրման, ինչպես նաև գործի ուսումնասիրման համար: Հայտատուներին խորհուրդ է տրվում մուտքի արտոնագրի դիմումի քայլերը պլանավորել իրենց մեկնման ամսաթվի հետ համեմատ՝ հաշվի առնելով ժամկետները»:

Կարևոր է իմանալ

Դեսպանատան կողմից փետրվարի 4-ին հրապարակված տեղեկության համաձայն, Ֆրանսիա կարող եք մուտք գործել միայն այն դեպքում, եթե ձեր ուղևորությունը միջազգային ճանապարհորդական պարտադիր հայտարարագրում նշված բացառություններից մեկի շրջանակներում է, և եթե առկա են ուղևորության հիմնավոր պատճառներ:

Առողջապահական միջոցառումներ են կիրառվում բոլոր ուղևորների նկատմամբ նախքան մեկնումը և ժամանումը Ֆրանսիայի տարածք: Ավելին, գոյություն ունեն Ֆրանսիայի տարածք մուտքի սահմանափակումներ՝ կախված ճանապարհորդների ժամանման երկրից:

Ցանկացած ուղևորություն դեպի եվրոպական տարածքի սահմաններից դուրս գտնվող երկիր և ժամանումը տվյալ երկրից առանց հիմանավոր պատճառի արգելված է: Խստագույնս և ընդհանրապես խորհուրդ չի տրվում ուղևորվել կամ ժամանել եվրոպական տարածքի սահմաններից դուրս գտնվող որևէ երկրից:

Հատուկ կանոններ են կիրառվում ճանապարհային բեռնափոխադրողների նկատմամբ:

Բոլոր դեպքերում, կիրառվում են ճանապարհորդության նույն սահմանափակումները (վիզա, մնալու տևողություն և այլն) :

Խնդրում ենք նկատի ունենալ, դեպի ֆրանսիական անդրծովյան տարածքներ և նրանցից մեկնելու համար կիրառվում են այլ կանոններ:

Անկախ մեկնման վայրից, եթե Ֆրանսիա ժամանելուն պես առկա են COVID-19-ի ախտանիշներ, կարատինային ռեժիմ կկիրառվի կամ իրավասու մարմնի կողմից կսահմանվի անձի մեկուսացումն ու պահպանումը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կայքէջ :

Ժամանում Հայաստանից

Ֆրանսիա կարող եք մուտք գործել միայն այն դեպքում, եթե ձեր ուղևորությունը միջազգային ճանապարհորդական պարտադիր հայտարարագրում նշված բացառություններից մեկի շրջանակներում է, և եթե առկա են ուղևորության հիմնավոր պատճառներ: Բացառությունների ցուցակը հիմնավոր պատճառները վկայող ցուցակ է, որը կարող եք գտնել միջազգային ճանապարհորդական պարտադիր հայտարարագրում:

Ֆրանսիա ժամանելու համար պետք է լրացնեք և ձեզ մոտ ունենաք ճանապարհորդական սովորական փաստաթղթերից բացի լրացուցիչ ևս երեք փաստաթուղթ՝

  • Միջազգային ճանապարհորդական պարտադիր հայտարարագիր դեպի մայրցամաքային Ֆրանսիա, որը կարող եք ներբեռնել այստեղ անգլերենով և ֆրանսերենով: Եթե դուք միջազգային փոխադրող եք, այս հայտարարագրի փոխարեն պետք է ներբեռնել եվրոպական հայտարարագրի օրինակը:
  • Հայտարարագիր առ այն, որ
    դուք չունեք COVID-19-ի ախտանիշներ,
  • ճանապարհորդությանը նախորդած 14 օրերի ընթացքում կապի մեջ չեք եղել Covid-19-ով հաստատված դեպքի հետ,
  • 11 տարին լրացած անձի դեպքում, Ֆրանսիա ժամանելուն պես պետք է համաձայնվել թեստ հանձնել կամ կենսաբանական վիրուսաբանական հետազոտություն իրականացնել՝ SARS-Cov-2 հայտնաբերելու համար,
  • պարտավորվում եք յոթ օր ինքնամեկուսանալ Ֆրանսիա ժամանելուց հետո և, 11 տարին լրացած անձի դեպքում, այդ ժամանակահատվածի ավարտին պետք է համաձայնվել թեստ հանձնել կամ կենսաբանական վիրուսաբանական հետազոտություն իրականացնել՝ SARS-Cov-2 հայտնաբերելու համար,
  • 11 տարին լրացած յուրաքանչյուր ուղևորի համար թռիչքից առնվազն 72 ժամ առաջ կատարված ՊՇՌ թեստի բացասական արդյունք:

Covid-19 համաճարակի համատեքստում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն կարող են ներկայացվել միայն միջազգային ճանապարհորդական պարտադիր հայտարարագրում նշված կատեգորիաներին համապատասխանող մուտքի արտոնագրերի հայտադիմումները:

Այս կատեգորիաներին համապատասխանող վիզաների դիմումները ներկայացվում են առցանց`FRANCE-VISAS կայքում:

Վիզայի դիմորդների ընդունումն իրականացվում է բացառապես հանդիպումների համապատասխան հավելվածի միջոցով նախօրոք հանդիպում վերցնելու պարագայում:

Անիմաստ է առանց հանդիպում ունենալու ներկայանալ դեսպանություն կամ հեռախոսով հայտադիմում ներկայացնել: Անհրաժեշտության դեպքում, հարցերը կարող են ուղղվել՝ լրացնելով էլեկտրոնային դիմումի այս ձևաթուղթը:

Հայտատուներին խորհուրդ է տրվում անձամբ իրականացնել մուտքի արտոնագրի իրենց դիմումի համար անհրաժեշտ քայլերը: Մենք չենք կարող պատասխանել երրորդ անձանց վերաբերող հարցերին:

Վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն. վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով:

Երկարաժամկետ վիզան Շենգեն վիզա չէ։ Այն տրվում է դիմողին՝ երկար ժամանակով (> 90 օր) Ֆրանսիայում հաստատվելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել