ՅՈւՆԻՍԵՖ-ը հայտարարություն է տարածել COVID-19 պատվաստանյութի մասին, որում ասվում է․
«ՅՈւՆԻՍԵՖ-ը հպարտ է COVAX կառույցի պատվաստանյութերի ցուցիչային բախշման ծրագրի մասը կազմել: Այս փաստաթուղթը երկրներին հնարավորություն կտա շարունակել պատվաստանյութերի բաշխման նախապատրաստական աշխատանքները՝ երկրներին մանրամասներ տրամադրելով առաջին և երկրորդ եռամսյակներում յուրաքանչյուրին մատակարարվերիք պատվաստանյութի վերաբերյալ:
Սա, իհարկե, COVAX-ի միջոցով տրամադրվող պատվաստանյութերի նախնական չափաբաժինն է: Առաջիկայիում լրացուցիչ չափաբաժիններ կլինեն: Մենք շարունակելու ենք աշխատել մատակարարման պայմանագրերի շուրջ՝ 2021 թվականի առաջին կեսին COVAX-ի պատվաստանյութերի պահանջների բավարարման համար:
Եվ այս կապակցությամբ լավ լուրեր ունենք: Ուրախ ենք հայտնել Հնդկաստանի Serum Institute-ի (SII) հետ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման երկարաժամկետ պայմանագրի կնքման մասին, ինչը հնարավորություն է ընձեռում ձեռքբերել երկու պատվաստանյութ՝ ASTRAZENECA և NOVAVAX տեխնոլոգիաների փոխանցման շնորհիվ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը, գնումների գործընթացներով զբաղվող իր գործընկերների հետ, այդ թվում՝ PAHO-ի, հնարավորություն կունենա ձեռք բերել 1.1 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ՝ գրեթե 100 երկրի համար: Ցածր և միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների դեպքում մեկ դեղաչափի արժեքը կլինի մոտ 3 ԱՄՆ դոլար:
Սա հրաշալի գին է COVAX-ի դոնոների համար և ապացույցն այն սկզբունքի, որ ռեսուրսները մեկտեղելով, կարող ենք մեծաքանակ գնումների լավագույն գործարքները կնքել: Պատվաստանյութի գների մասին տեղեկությունը բաց է, ինչը ևս մեկ անգամ արտացոլում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին տասը տարիների թափանցիկ գործունեությունը, երբ հրապարակվել են մի շարք ապրանքների բոլոր պայմանագրային գները:
Մատակարարման պայմանագրերին զուգահեռ, մատակարարների համաձայնության դեպքում, մենք կշարունակեք հրապարակել դրանց մանրամասները: Միաժամանակ, անհամբեր սպասում ենք SII հետ մեր աշխատանքների մեկնարկին՝ ԱՀԿ-ի կողմից տվյալ պատվաստանյութի հաստատումից հետո, դրանք երկրներ մատակարարելու համար:
Այս ցուցիչային հատկացումներով, կառավարություններն ու առողջապահության ոլորտի մասնագետները կարող են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստելով առաջնագծի աշխատողներին, ում համար էլ հենց նախատեսվում է առաջին խմբաքանակը: Սա, պատվաստանյութի գնման և մատակարարման երբևիցէ իրականացված ամենալայնածավալ գործընթացն է ամենասեղմ ժամկետներում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է լիովին աջակցել COVID-19 պատվաստանյութերի առաջին խմբաքանակի տրամադրմանը, հաշվի առնելով, որ մահացու վարակն ավելի մեծ թափ է առնում: Աշխարհում մեր գրասենյակները կաջակցեն կառավարություններին առաջին քայլերն իրականացնել՝ հավաստիանալով, որ նրանք պատրաստ են ստանալ պատվաստանյութերն ու ապահովվել դրանց պատշաճ կիրառումը: Մենք պետք է դրանում վստահ լինենք: Առաջին դեղաչափերը բախշվելու են քաղաքներում բնակվող բուժաշխատողներին, քանի որ նրանք վարակվելու ամենաբարձր ռիսկային գոտում են:
Վերջին ամիսների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախապատրաստվում էր այս գործընթացին՝ պահեստավորելով ավելի քան կես միլիարդ ներարկիչ, ինչպես նաև՝ օգտագործված ներարկիչների անվտանգ այրման տուփեր: Սերտորեն համագործակցել ենք ավիաընկերությունների հետ՝ հավաստիանալու, որ անհրաժեշտ լոգիստիկ կարգավորումներն ու պլանավորումն իրականացվել է: Մենք նաև աջակցում ենք կառավարություններին և գործընկերներին՝ իրենց լոգիստիկ հնարավորությունները գնահատելու և ազգային ծրագրեր մշակելու, առողջապահական հաստատությունները նախապատրաստելու և պատվաստանյութերի անվտանգ պահեստավորում իրականացնելու գործում: ԱՀԿ-ի և Գավիի հետ համատեղ նաև խորհրդատվություն ենք տամադրում երկրներին` բարելավվելու պատվաստանյութերի տարածման ծրագրերը:
Հաջորդ կարևոր քայլն այդ ծրագրերի հրապարակայնացումն է: Դրական նախապատրաստական աշխատանքները կարող են որոշիչ դառնալ երկրների համար՝ պատվաստանյութերի առաջին խմբաքանակները ստանալու հարցում:
Պատվաստումները սկսած և դրանց մեկնարկին սպասող երկրների համար այս տեղեկությունը կարող է հուսադրող լինել՝ համավարակից դուրս գալու ոչ դյուրին ճանապարհին, որը չի կարող ավարտվել, քանի դեռ այն չի ավարտվել բոլորիս համար»: