Արա Ս.-ն հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Սևանի քաղաքապետարանի և երրորդ անձ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ՝ Սևանի քաղաքապետի 2012թ. հունիսի 11-ի թիվ 220-Ա որոշումը՝ 2012թ. հունիսի 13-ի թիվ 228-Ա որոշմամբ կատարված փոփոխությունով և լրացումով հանդերձ, և 2012թ. հունիսի 25-ի թիվ 248-Ա որոշումը անվավեր ճանաչելու պահանջների մասին, ինչպես նաև Սևանի քաղաքապետարանի հայցը, ընդդեմ «Ռաֆ և Էլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (այդսուհետ՝ Ընկերություն) Արա Ս.-ի՝ 2.500.000 դրամ տուգանքի գումար հօգուտ Սևանի համայնքի բռնագանձելու պահանջի մասին:
Արա Ս.-ը հայց է ներկայացրել իր նկատմամբ նշանակված 200.000 դրամ տուգանքի մասին Սևանի քաղաքապետի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Այդ գործով հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո Սևանի քաղաքապետը նախորդ որոշմամբ արձանագրված խախտումը շարունակելու համար Արա Ս.-ին կրկին ենթարկել է տուգանքի՝ 2.500.000 դրամի չափով,
Արա Ս.-ը դիմելով դատարան հայտնում է, որ Պարկը գրություն է ուղարկել Քաղաքապետին, հայտնելով, որ ՀՀ կառավարության կողմից Սևանա լճի ափին թիվ 1 հանրային լողափի հարևանությամբ նախատեսվում է իրականացնել լողափի տարածքի ընդլայնում, սակայն առկա են խոչընդոտներ. տարածքը ապօրինի զբաղեցված է Ընկերության կողմից։
Նշված գրության հիման վրա Քաղաքապետարանը հարուցել է վարչական վարույթ և ծանուցում ուղարկել Ընկերությանը։ 2012թ, հունիսի 11-ին գործը քննվել և կայացվել է թիվ 220-Ա որոշումը, որով Արա Ս.-ն տուգանվել է 200.000 դրամի չափով և պարտավորեցվել է 7-օրյա ժամկետում տարածքը նախկին տեսքի բերելու և այն հողօգտագործողին հանձնելու։
Արա Ս.-ը դատարանում պնդել է, որ ժամանակին 1 հեկտար հողամասը տիրապետել է «Անուշ» անհատական ձեռնարկությունը, որի իարավահաջորդն է Ընկերությունը, հետևաբար վերջինս իրավաչափորեն է տիրապետում այն և կառուցապատման գործողությունները նույնպես իրավաչափ են։ Մինչդեռ վերջինս սատարանին որևէ ապացույց չի ներկայացրել առ այն, որ «Անուշ» ԱՁ-ն երբևէ օրենքով սահմանված կարգով տիրապետել է 1 հեկտար հողամասը, այն է՝ հողամասը վարձակալության տրամադրելու մասին Պարկի կողմից սահմանված կարգով անցկացված մրցույթում «Անուշ» ԱՁ-ի հաղթելու մասին համնապատասխան հանձնաժողովի որոշումը, դրա հիման վրա նրա և Պարկի միջև 1 հեկտար հողամասի վարձակալության տրամադրելու մասին պայմանագիրը և այդ պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումը հաստատող կադաստրի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված վկայականը։
Արդյունքում դատարանը վճռեց հայցը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց վերաքննիչ բողոքը մերժել:
Աղբյուրը` Իրավաբան.net