Ամփոփվել է «Տարվա լավագույնները» մրցույթը․ Ժաննա Անդրեասյան

Ամփոփվել է «Տարվա լավագույնները» մրցույթը։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ստացվել էր 54 հայտ։ Պարգևատրվող ծրագրերի թիվը 41-ն է, ընդ որում, այդ ծրագրերում ավելի քան 10 հայտեր խմբային են, այսինքն՝ ներկայացված են տարբեր մանկավարժների և աշխատակիցների միջև համագործակցության եղանակով։

Գնահատող հանձնաժողովում, բացի նախարարությունից, ընդգրկված էին նաև հասարակական կազմակերպությունների, աշակերտական խորհրդի, մանկավարժական բուհերի ներկայացուցիչներ։

Իհարկե, ընթացքում տեսանք նաև ծրագրի բարելավման տեղերը, որի շուրջ կաշխատենք մինչև մյուս մրցույթը, բայց կարևոր է, որ ժամանակի ընթացքում կարող ենք ստանալ մանկավարժական և կրթական նորարարությունը խթանող լավ գործիք։

Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին»,- գրել է նա։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում

  • Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն
  • Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն
  • Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր
  • Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն

անվանակարգերում հաղթող ճանաչված անձանց ցանկ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել