Մեսրոպ Առաքելյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, հետպատերազմական շրջանում Արցախում տիրող իրավիճակը, առկա մարտահրավերներն ու դրանց լուծման տարբերակները։ Կարևորվել է ԵԱՏՄ շրջանակներում սոցիալական ոլորտում երկու երկրների համագործակցությունը, քննարկվել են առկա և նախանշվող ծրագրերը։

Նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող արցախահայության աջակցության ծրագրերը, դրանց ընթացքը, Արցախում առկա սոցիալական վիճակը։

Կողմերը երկուստեք ընդգծել են Արցախում սոցիալական իրավիճակի բարելավմանն ուղղված ջանքերի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ սերտ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել արցախցիների կյանքի որակը»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել