Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Լին Թրեյսիի հետ

Փետրվարի 5-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:

Ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է միջազգային հանրության, մասնավորապես ԱՄՆ կողմից իրականացվող եւ ակնկալվող հումանիտար օգնության կարեւորությունը:

Հրատապ խնդիր է դիտվել մանավանդ ռազմագերիների անհապաղ վերադարձը եւ Արցախի ու Հայաստանի բնակչության, պատերազմում զոհվածների ընտանիքների, վիրավորների եւ հաշմանդամների սոցիալական կարիքների ապահովումը: Հանդիպմանը մասնակցել են դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմբերլի Զափֆելը եւ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել