Երկօրյա դադարից հետո վերսկսվել են զոհված զինծառայողների աճյունների, միաժամանակ անհետ կորածների փրկարար-որոնողական աշխատանքները. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից տեղեկացնում են, որ ծառայության փրկարարական ջոկատները երկօրյա դադարից հետո այսօր վերսկսել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների, միաժամանակ անհետ կորածների փրկարար-որոնողական աշխատանքները:

Փրկարարական 5 ջոկատով որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրական (Ջեբրայիլ) շրջաններում:

Ախատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել