Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ղազախստան՝ Ալմաթի, հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Հիշեցնենք, որ վարչապետը Ղազախստան է մեկնել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար տեղակալ Արմեն Ղևոնդյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը և այլք։