Մարտ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, մարտի 8-ը նշվում է որպես կանանց տոն, որը ոչ աշխատանքային օր է:

Նշենք, որ այս տարի մարտի 8-ը երկուշաբթի է։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանով սահմանվել են 2020-2021 ուսումնական տարվա ձմեռային արձակուրդի օրերը։ Հրամանում որևէ փոփոխություն դեռ չի արվել, այն գործում է։

Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2021թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ:

Երկրորդ դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2021թ. մարտի 22-ից 28-ը ներառյալ:

Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-11-րդ դասարանների սովորողներին գարնանային արձակուրդ չի նախատեսվում:

Ուսումնական պարապմունքների ընթացքում 12-րդ դասարանների սովորողներին գարնանային արձակուրդ չի նախատեսվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել