Առաջիկայում նախատեսվող սոցիալական ծրագրերից առավել մատչելի կարգով օգտվելու նպատակով նախատեսվում է աջակցության գումարները տրամադրվել բանկային քարտերի միջոցով։ Հայտնում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը։
«Դա հնարավորություն կտա խուսափել Արցախփոստում առկա հերթերից, ինչպես նաև ամեն ամիս աջակցությունը ստանալ քարտի միջոցով՝ առանց լրացուցիչ դիմում գրելու։
Այն քաղաքացիները, ովքեր չունեն բանկային քարտեր, խնդրում ենք ցանկացած բանկից ստանալ քարտ՝ հետագա բարդություններից խուսափելու համար։
Երեխաներին տրվող աջակցությունը կփոխանցվի ծնողի բանկային քարտին»,- ասված է հայտարարության մեջ։