Շավարշ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2009թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախապես համաձայնության գալով Դալար գյուղի բնակիչ Ալիկ Վ.-ի հետ, որոշել է վաճառել իր կնոջ` Սիմա Ս.-ի և հարևանուհու Միլենա Մ.-ի պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող ՀՀ քաղաքացիների անձնագրերը: Ի կատարումն ձեռքբերված պայմանավորվածության` Շավարշ Շ.-ն և Ալիկ Վ.-ն, վերցնելով վերը նշված անձնագրերը, եկել են Երևան քաղաք և Արցախի պողոտայում 300 ԱՄՆ դոլարի դիմաց ապօրինի իրացրել են դրանք վերջինիս նախկին համագյուղացի Գարեգին Գ.-ին, որից 200 ԱՄՆ դոլար գումարը ստացել է Շավարշ Ա.-ն, իսկ 100 ԱՄՆ դոլար գումարը` Հմայակ Վ.-ն:
Մեղադրյալ Շավարշ Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավարումը:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածի՝
Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթեր, ինչպես նաև այդպիսի փաստաթղթերի ձևաթղթեր կամ պետական պարգևներ ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net