Երևանից Ստեփանակերտ ճանապարհված ուղևորափոխադրող 2 ավտոբոս եղանակային վատ պայմանների պատճառով կանգ են առել Սիսիան քաղաքում

 ՀՀ-ում Արցախի կառավարման օպերատիվ շտաբը հայտնում է.

«Այսօր Երևանից Ստեփանակերտ ճանապարհված ուղևորափոխադրող 2 ավտոբոս եղանակային վատ պայմանների պատճառով կանգ են առել Սիսիան քաղաքում:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների և Սիսիանի քաղաքապետարանի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ. ուղևորները՝ թվով 96 անձ, ապահովված են գիշերակացով և տաք ըմպելիքներով։

Խնդրում ենք չանհանգստանալ, վստահեցնում ենք, որ երթուղայինները կշարժվեն
ըստ հնարավորության, և ուղևորներին անվտանգ կհասցնեն իրենց ընտանիքներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել