Էսօրվա իրավիճակը թող երբեք ձեզ չհուսահատեցնի, մենք բոլորս պետք է վրեժխնդրությամբ լցվենք․ Սասուն Միքայելյան

Երկրապահ կամավորականների միության և վարչության անդամները Բանակի օրվա առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին:

Նրանք հարգանքի տուրք մատուցեցին, ծաղիկներ խոնարհեցին Եռաբլուրում հանգչող Սպարապետ Վազգեն Սարգսյանի, հերոս նահատակների շիրիմներին:

Բանակի օրվա առթիվ փոքրիկ մրցաշար էր կազմակերպվել ՀՀ ԵԿՄ վարչությունում՝ պատանի երկրապահների մասնակցությամբ:

«Երբեք չհուսահատվեք, էսօր դուք մի ճանապարհ եք բռնել, մի տեղ եք գտնվում, որտեղ էն անձիք կյանքի գնով հաղթանակ են տարել, պատերազմ են տարել ու հաղթել են։ Գրեթե 700 տարի հետո մենք առաջին անգամ մենք հաղթանակ ենք տարել։ Եվ էսօրվա էս իրավիճակւ թող երբեք-երբեք ձեզ չհուսահատեցնի, ու մենք բոլորս պիտի լցվենք, ինչու չէ, վրեժխնդրությամբ՝ մեր դարավոր թշնամու դեմ և վերջիվերջո կարողանանք կրել այն հաղթանակը, որ կամրագրվի ամբողջ աշխարհում դիվանդագիտական դաշտում»,- պատանի երկրապահներին ուղղված իր խոսքում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

Տեսանյութը՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել