Ես Գերագույն դատարան ստեղծելուն դեմ եմ, շատ դեմ եմ և դա բացարձակ անընդունելի է. Գագիկ Ջհանգիրյան

ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը Աժ-ում հայտարարեց, որ բացասական է վերաբերվում Գերագույն դատարան ստեղծելու մտադրությանը։

«Եթե մենք ուզում ենք, կոպիտ ասած, խաշ ուտել, մենք կաթ տվող կովին չենք մորթում, որպեսզի ոտքերից խաշ եփենք։ Սահմանադրական և վճռաբեկ դատարանները գործում են տարիներ շարունակ։ Գերագույն դատարանը մի հրեշ էր, իր կազմում ուներ և՛ առաջին ատյան, և՛ վերանայման ատյան, և՛ հսկողական ատյան։ Այսինքն, կենտրոնացված էր։ Կարևոր գործերը իրենց մոտ էին, իսկ ժողովրդական դատարանները «դամ» էին քաշում»,-նշեց Ջհանգիրյանը։

Նրա խոսքով՝ մարմին չեն ստեղծում կամ վերացնում անձերի հետ կապված խնդիրներ լուծելու համար․ «Ես դրան դեմ եմ, շատ դեմ եմ և դա բացարձակ անընդունելի է։ Դա փակուղի է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել