Կառավարությունը նոր որոշում կընդունի պահեստազորի սպայական կազմի զորակոչի վերաբերյալ

Կառավարության հունվարի 22-ի նիստում կքննարկվի պահեստազորի սպայական կազմի 2020թ. պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ամսաթվի փոփոխությունը։ Նախատեսվում է զորակոչը իրականացնել մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը ներառյալ` հունվարի 20-ի փոխարեն։

ՊՆ-ն հիմնավորման մեջ նշել է․ «Քանի որ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեությունն ընդգրկում է նաև ՀՀ կառավարության 24.12.2020թ. N 2136-Ն որոշման համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020թ. ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա անձանց բժշկական փորձաքննությունը, առկա է մտահոգություն, որ մինչև 2021թ. հունվարի 20-ը հնարավոր չի լինելու պատշաճ և ամբողջական իրականացնել զորակոչի ենթակա պահեստազորի սպաների բժշկական հետզոտությունների և փորձաքննության գործընթացը:

Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է պահեստազորի սպայական կազմի 2020թ. պարտադիր զինվորական ծառայության զորակոչն իրականացնել մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը ներառյալ»,-նշված է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել