Ի˚նչ է իրենից ներկայացնում Ֆրախտի պայմանագիրը

Ներկայումս, երբ տրանսպորտային փոխադրումները մեծ ծավալների են հասել, արդիական նշանակություն է ձեռք բերել նաև ուղևորների և ուղեբեռների փոխադրումը: Տրանսպորտային փոխադրման պայմանագրի տարատեսակներից մեկն էլ հանդիսանում է ֆրախտի պայմանագիրը:

Իսկ ի˚նչ է իրենից ներկայացնում ֆրախտի պայմանագիրը:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 857-րդ հոդվածի համաձայն` ֆրախտի (չարտերի) պայմանագրով մի կողմը (ֆրախտ տրամադրողը) պարտավորվում է մյուս կողմին (ֆրախտ ստացողին) բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրման համար վճարի դիմաց տրամադրել տրանսպորտային միջոցի ամբողջ տարողունակությունը կամ դրա մի մասը` մեկ կամ մի քանի չվերթի համար»,- նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:

Փաստաբանի մեկնաբանմամբ` ֆրախտի պայմանագիրը ըստ էության հանդիսանում է տրանսպորտային փոխադրամիջոցի ամբողջ ծավալի կամ նստատեղերի կամ բեռնախցիկի որոշակի ծավալի օգտագործման պայմանագիր, որը վճարի դիմաց տրամադրվում է օգտագործման համար մեկ կամ մի քանի չվերթերի իրականացման ժամանակ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել